Բուկայո Սակա․ «Այս մանրուքները միշտ մեր դեմ են աշխատում»

«Արսենալի» հարձակվող Բուկայո Սական քննադատել է մրցավար Ջարեդ Ջիլեթի որոշումը՝ չնշանակել 11 մետրանոց հարված 2025/26 մրցաշրջանի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի խաղում՝ «Նյուքասլի» դեմ (2-1)։

«Ես խոսքեր չունեմ․ Եթե մենք օգտագործում ենք VAR, դա միայն ակնհայտ և ակնհայտ սխալի դեպքերում է։ Այն փաստը, որ մրցավարին այդքան երկար ժամանակ պահանջվեց որոշում կայացնելու համար, ենթադրում է, որ դա ակնհայտ սխալ չէր։

Այս մանրուքները միշտ մեր դեմ են, բայց այսօր մենք ստացանք այն, ինչին արժանի էինք», – ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ հանդիպման 15-րդ րոպեին «Նյուքասլի» դարպասապահ Նիկ Պոուպը գետնին տապալեց «Արսենալի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսին, բայց Ջարեդ Ջիլեթը, VAR-ի միջամտությունից հետո, որոշեց չնշանակել 11 մետրանոց։