Express-ի հաղորդմամբ՝ «Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Քոնոր Գալահերը կարող է վերադառնալ Անգլիա, որտեղ նախկինում խաղացել է «Չելսիի» կազմում։
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է անգլիացի կիսապաշտպանի ծառայություններով։ «Կարմիր սատանաները» Գալահերին դիտարկում են որպես բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյին փոխարինող, ով կարող է լքել ակումբը հաջորդ ամռանը։
Քոնոր Գալահերի հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։ Կիսապաշտպանը այս մրցաշրջանում մասնակցել է ութ խաղի «Ատլետիկոյի» կազմում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։