«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Սթիվ Քեյը։
Աղբյուրի համաձայն՝ «քաղաքայինները» 29-ամյա կիսապաշտպանին առաջարկել է նոր պայմանագիր մինչև 2029 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությունով։
Եթե Ռոդրին պայմանագիր կնքի ակումբի հետ, ապա, ըստ լուրերի, իսպանացին տարեկան կվաստակի մոտ 18 միլիոն եվրո։
Ռոդրին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2019 թվականից։