2023/24 մրցաշրջանի մեկնարկից ի վեր «Արսենալը» Պրեմիեր Լիգայում խփել է 36 գոլ անկյունայիններից

Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Նյուքասլը» ընդունեց «Արսենալին»։ Հյուրերը հաղթեցին 2-1 հաշվով։

«Արսենալը» Պրեմիեր Լիգայում իր 35-րդ և 36-րդ գոլերը խփեց անկյունայիններից 2023/24 մրցաշրջանի մեկնարկից ի վեր։ Opta-ի տվյալներով՝ սա 15-ով ավելի է, քան այդ ժամանակահատվածում որևէ այլ թիմ։

«Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակը «Արսենալին» բարձրացրեց Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։