Բերնարդու Սիլվան ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան և ավագ Բերնարդու Սիլվան դիտարկում է հաջորդ ամռանը ակումբը լքելու տարբերակը։

31-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլին» և «Ալ Քադիսիան», որոնք պատրաստ են նրան առաջարկել 4 տարվա պայմանագիր։

Սիլվայի կարիերայի շարունակության հնարավոր ուղղություններից է նաև «Ալ Նասրը», սակայն այդ ակումբը ներկայումս ավելի շատ կենտրոնացած է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆեռնանդեշին ձեռք բերելու վրա։

Բեռնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» է հանդես գալիս 2017 թվականի հուլիսից։ Այդ ընթացքում նա մասնակցել է 414 խաղի, որոնցում խփել է 72 գոլ և կատարել 74 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսը։