Մահացել է «Ռեալ Մադրիդի» նախկին դարպասապահը

«Ռեալ Մադրիդի» նախկին դարպասապահ Խոսե Արակիստեյն Արրիետան մահացել է 88 տարեկան հասակում։

Ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է լուրը և ցավակցությունը։ Արակիստեյնը «Ռեալ Մադրիդի» կազմում խաղացել է 1961-ից 1968 թվականներին։

Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 98 խաղ՝ նվաճելով Իսպանիայի վեց առաջնություն, մեկ գավաթ և մեկ Եվրոպայի գավաթ։ «Ռեալ Սոսյեդադի» սան Արակիստեյնը Իսպանիայի հավաքականի անդամ էր՝ վեց խաղում բաց թողնելով վեց գոլ։

Նա թիմի կազմում էր 1962 թվականի Աշխարհի առաջնությունում։ Նա նաև ներկայացրել է «Էլչեն» և «Կաստելյոնը» ակումբային մակարդակով։