«Ռեալ Մադրիդը» հայտնել է, որ թիմի պաշտպան Դանի Կարվախալի մոտ ախտորոշվել է աջ ոտնաթաթի վնասվածք։
33-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել սեպտեմբերի 27-ին Իսպանիայի առաջնության յոթերորդ տուրում «Ատլետիկո Մադրիդի» դեմ 2-5 հաշվով պարտության ժամանակ և փոխարինվել է 59-րդ րոպեին։
Instant Foot-ի տվյալներով՝ Կարվախալը կարող է բացակայել չորս շաբաթ։
Պաշտպանը անցյալ աշնանը ստացել էր խաչաձև կապանների պատռվածք և ինը ամիս անցկացրել էր վերականգնողական շրջանում։