Սերխիո Ֆրանցիսկո․ «Մենք մեր պահերը կունենանք «Բարսելոնայի» հետ խաղում»

«Ռեալ-Սոսյեդադ» գլխավոր մարզիչ Սերխիո Ֆրանցիսկոն կիսվել է «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի վերաբերյալ իր կարծիքով։

Մասնագետը նշել է, որ «Բարսելոնան» շատ դժվար մրցակից է, որը շատ գոլեր է խփում։ Նա նաև նշել է, որ թիմն ունի շատ վնասվածք ստացած ֆուտբոլիստներ։

«Իհարկե, նրանք սովոր են խաղալ յուրաքանչյուր երեք օրը մեկ, բայց մենք նույնպես կարող ենք այդպես խաղալ։ Մենք մեր հնարավորությունները կունենանք խաղում, քանի որ «Բարսելոնան» արդեն մի քանի դժվար խաղեր է ունեցել։ Մենք պետք է ուժեղ լինենք և փորձենք չկորցնել մեր հնարավորությունները», – Ֆրանցիսկոսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Իսպանիայի Լա լիգայի յոթերորդ տուրի՝ «Բարսելոնայի» և «Ռեալ-Սոսյեդադի» միջև խաղը կկայանա այսօր՝ սեպտեմբերի 28-ին։ Սկիզբը Երևանի ժամանակով ժամը 20։30-ին։