VAR-ը սխալ է թույլ տվել «Ատլետիկո» – «Ռեալ» խաղում

VAR թիմը սխալ է թույլ տվել «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Խուլիան Ալվարեսի տուգանային հարվածով խփած գոլի հարցում՝ Իսպանիայի առաջնության յոթերորդ տուրում «Ռեալ Մադրիդի» նկատմամբ տարած 5-2 հաշվով հաղթանակի 64-րդ րոպեին։

Այս մասին հայտնել է մրցավարության մասնագիտացված Archivo VAR հաշիվը իր X սոցիալական ցանցի էջում։

Արգենտինացու հարվածից առաջ «Ռեալ Մադրիդի» պաշտպան Ռոբին Լե Նորմանդը խախտել է այն կանոնը, որը սահմանում է, որ հարձակվող խաղացողը պետք է մնա պատից առնվազն մեկ մետր հեռավորության վրա, մինչև գնդակը խաղադաշտ մտնի։ Լե Նորմանդն ավելի մոտ էր։

VAR մրցավարները պետք է զգուշացնեին մրցավար Խավիեր Ալբերոլա Ռոխասին այդ դրվագի մասին։

Նշվում է, որ «Ռեալ Մադրիդի» դեմ խփած գոլը պետք է չեղարկվեր։