«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը համեմատել է հարձակվող Հարի Քեյնին թիմի նախկին աստղ Ռոբերտ Լևանդովսկու հետ։
Լեհ հարձակվողը լքեց մյունխենյան գրանդը 2022 թվականին՝ տեղափոխվելով «Բարսելոնա»։ Մեկ տարի անց «Բավարիան» պայմանագիր կնքեց Քեյնի հետ։
«Բոլորը գիտեն, թե որքան լավն էր Լևանդովսկին «Բավարիայում», բայց Հարրին, անկասկած, ոչ պակաս կարևոր է։ Նրա խաղը բացառիկ է, և նա մեզ անհավանական արժեք է բերում», – Նոյերի խոսքերն է մեջբերում Kicker-ը։
Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիայի» կազմում 375 խաղում խփել է 344 գոլ։ Հարի Քեյնն արդեն 100 գոլ է խփել 104 խաղում։