«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի հարձակվող Ժերեմի Դոկուի խաղը այս մրցաշրջանում։
Պրեմիեր Լիգայի վեցերորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը 5-1 հաշվով ջախջախեց «Բըրնլիին»։ Դոկուն գոլային փոխանցման հեղինակ դարձավ։
«Ես զգում եմ, որ Դոկուն սկսել է ավելի հավասարակշռված որոշումներ կայացնել վերջին երրորդում։ Նա անհավանական սպառնալիք է խորը խաղացող թիմերի համար։ Ջերեմին իսկապես կարևոր է մեզ համար, շատ կարևոր է», – լրագրողներին ասել է Գվարդիոլան։
Այս մրցաշրջանում 23-ամյա բելգիացին մասնակցել է յոթ խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։