FourFourTwo․ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության պատմության մեջ ամենավիճահարույց որոշումները

Բրիտանական հայտնի FourFourTwo պորտալը կազմել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության պատմության մեջ ամենավիճահարույց որոշումների ցանկը։

  1. Ռոբերտ Լևանդովսկին պետք է մրցանակը նվաճեր 2021 թվականին՝ Լիոնել Մեսսիի փոխարեն, կամ 2020 թվականին, երբ մրցանակը չհանձնվեց համավարակի պատճառով։
  2. Թիերի Անրին պետք է մրցանակը նվաճեր 2003 թվականին՝ Պավել Նեդվեդի փոխարեն, կամ 2004 թվականին՝ Անդրեյ Շևչենկոյի փոխարեն։
  3. Ուեսլի Սնեյդերը պետք է մրցանակը նվաճեր 2010 թվականին՝ Լիոնել Մեսսիի փոխարեն։
  4. Էրլինգ Հոլանդը պետք է մրցանակը նվաճեր 2023 թվականին՝ Լիոնել Մեսսիի փոխարեն։
  5. Ֆրանկ Ռիբերին պետք է մրցանակը նվաճեր 2013 թվականին՝ Կրիշտիանու Ռոնալդուի փոխարեն։
  6. Վիրջիլ վան Դեյկը պետք է մրցանակը նվաճեր 2019 թվականին՝ Լիոնել Մեսսիի փոխարեն։
  7. Կրիշտիանու Ռոնալդուն, Մոհամեդ Սալահը կամ Անտուան ​​Գրիզմանը պետք է մրցանակը ստանային 2018 թվականին՝ Լուկա Մոդրիչի փոխարեն։
  8. Օլիվեր Կանը կամ Ռաուլ Գոնսալեսը պետք է ստանային մրցանակը 2001 թվականին՝ Մայքլ Օուենի փոխարեն։
  9. Ֆերենց Պուշկաշը պետք է ստանար մրցանակը 1960 թվականին՝ Լուիս Սուարեսի փոխարեն։
  10. Ջանլուիջի Բուֆոնը պետք է ստանար մրցանակը 2006 թվականին՝ Ֆաբիո Կանավարոյի փոխարեն։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Ոսկե գնդակը» նվաճեց ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն։