«Բարսելոնայի» դարպասապահ Ժոան Գարսիան կարող է մասնակցել Իսպանիայի առաջնության «Ռեալ Մադրիդի» դեմ խաղին, ըստ Diario AS-ի։
Աղբյուրի համաձայն՝ Գարսիայի ծնկի վիրահատությունը հաջող է անցել, ինչը թույլ է տվել նրան խաղադաշտ վերադառնալ ավելի շուտ, քան սկզբում սպասվում էր։ Իսպանացին պատրաստ կլինի հոկտեմբերի 26-ին կայանալիք «Էլ Կլասիկոյին»։
Մինչ այդ «Բարսելոնան» Լա Լիգայում կմրցի «Ռեալ-Սոսյեդադի», «Սևիլյայի» և «Ժիրոնայի», ինչպես նաև Չեմպիոնների Լիգայում ՊՍԺ-ի և «Օլիմպիակոսի» հետ։ Գարսիան այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է յոթ հանդիպում՝ բաց թողնելով հինգ գոլ և երեքում անառիկ պահելով դարպասը։