Պեպ Գվարդիոլա. «Ես կցանկանայի, որ նա նախորդ մրցաշրջանում ավելի լավ հանդես գար»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է 35-ամյա պաշտպան Քայլ Ուոքերի հեռանալը ակումբից։

«Ես կցանկանայի, որ Ուոքերը նախորդ մրցաշրջանում ավելի լավ հանդես գար։ Բայց նա ինչ-ինչ պատճառներով դժգոհ էր, և ես նկատի ունեմ նրա ընտանեկան իրավիճակը և անձնական կյանքը։

Իհարկե, դուք բոլորդ գիտեք, որ ես պետք է որոշումներ կայացնեմ, երբ ֆուտբոլիստը դժգոհ է կամ չի կարող խաղալ։ Դա իմ աշխատանքն է. ես համաձայնագիր ունեմ ակումբի հետ», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը։