Ռոնալդ Արաուխոն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն մտադիր է շարունակել իր կարիերան կատալոնական ակումբում մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը՝ 2031 թվականը, հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ 26-ամյա ուրուգվայցին երազում է Չեմպիոնների Լիգան «Բարսելոնայի» հետ հաղթելու մասին և ուրախ կլինի ավարտել կարիերան կատալոնական ակումբում։ Արաուխոն կարծում է, որ ինքը խաղաոճով և անհատականությամբ նման է «Բարսելոնայի» նախկին ավագ և պաշտպան Կառլես Պույոլին։

Արաուխոն «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Այդ ընթացքում պաշտպանը թիմի կազմում անցկացրել է 180 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագրի համաձայն, որը նախատեսված է մինչև 2031 թվականի հունիսի վերջը, Արաուխոն կարող էր լքել «Բարսելոնան» անցյալ ամռանը 65 միլիոն եվրոյի դիմաց, բայց պաշտպանը չի դիտարկել այդ տարբերակը։