«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Չեմպիոնների լիգայի հաջորդ փուլ դուրս գալու իր ցանկության մասին։
Անցյալ մրցաշրջանում «ռոսոներիները» Իտալիայի առաջնությունում զբաղեցրին ութերորդ տեղը և չանցան եվրոպական մրցաշարերի։
«Մենք աշխատում ենք, որպեսզի «Միլանը» հաջորդ տարի մասնակցի Չեմպիոնների լիգային։ Ես կնախընտրեի խաղալ յուրաքանչյուր երեք օրը մեկ, քան շաբաթական մեկ խաղ», – մամուլի ասուլիսում ասել է Ալեգրին։
Չորս տուրից հետո «Միլանը» Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում ինը միավորով երրորդն է։ Միլանյան թիմը առաջատարներից հետ է մնում երեք միավորով։