«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է այն հարցին, թե արդյոք նա պլանավորում է դիտել «Ատլետիկո Մադրիդի» և «Ռեալ Մադրիդի» միջև առաջիկա խաղը։
«Մադրիդյան դերբի՞ն։ Կարծում եմ՝ կդիտեմ այն։ Ես շատ եմ դիտում ֆուտբոլ։ Դրանք երկու հիանալի թիմեր են, և ես անհամբեր սպասում եմ այս խաղին», – ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսի ժամանակ։
Իսպանիայի Պրեմիեր լիգայի յոթերորդ տուրի «Ատլետիկո Մադրիդի» և «Ռեալ Մադրիդի» միջև խաղը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Երևանի ժամանակով ժամը 18:15-ին։