Գրեհեմ Փոթերը հրաժարական է տվել Լոնդոնի «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտարարել է «Մուրճերի» մամուլի ծառայությունը։
«Թիմի արդյունքները և ելույթները նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսին և 2025/26 մրցաշրջանի մեկնարկին չարդարացրին սպասումները, և խորհուրդը կարծում է, որ անհրաժեշտ են փոփոխություններ՝ թիմի դիրքը Պրեմիեր լիգայում հնարավորինս արագ բարելավելու համար», – ասվում է ակումբի հայտարարության մեջ։
Խորհուրդը շնորհակալություն է հայտնել Փոթերին և նրա անձնակազմին իրենց աշխատանքի համար և մաղթել հաջողություններ ապագայում։
50-ամյա Փոթերը «Վեսթ Հեմը» գլխավորում է այս տարվա հունվարից։ Թիմն այժմ գտնվում է դուրս մնալու գոտում՝ Պրեմիեր լիգայում զբաղեցնելով 19-րդ տեղը՝ երեք միավորով։