Ռիվալդո․ «Մրցանակը նվաճելու համար կարևոր է, որ նա շատ գոլեր խփի»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն խոսել է «Բարսելոնայի» 18-ամյա վինգեր Լամին Յամալի՝ «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորությունների մասին:

«Այս տղան ունի ամեն ինչ՝ 2026 թվականին «Ոսկե գնդակը» նվաճելու համար: Նա այս մրցաշրջանում ավելի տպավորիչ կլինի, քան նախորդը: Մրցանակը նվաճելու համար կարևոր է, որ Յամալը շատ գոլեր խփի և գոլային փոխանցումներ կատարի: Նրանք կուսումնասիրեն ոչ միայն նրա խաղամակարդակը, այլև նրա վիճակագրությունը», – հաղորդում է Tribal Football-ը բրազիլացու խոսքերը:

Հիշեցնենք, որ Յամալը 2025 թվականին France Football-ի քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը: Ֆրանսիայից Ուսման Դեմբելեն նվաճել է «Ոսկե գնդակը»: