«Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Թոթենհեմը» հետաքրքրված են «Բրայթոնի» ֆուտբոլիստի ծառայություններով

«Բրայթոնի» երիտասարդ կիսապաշտպան Կառլոս Բալեբան շարունակում է մնալ եվրոպական առաջատար ակումբների տրանսֆերային թիրախների շարքում։ 21-ամյա կամերունցի ֆուտբոլիստով դեռ վաղուց հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն այժմ մրցակցության մեջ են մտել նաև «Լիվերպուլը» և «Թոթենհեմը»։

Հաղորդվում է, որ «Բրայթոնը» պատրաստ է քննարկել տաղանդավոր խաղացողի վաճառքը միայն այն դեպքում, եթե առաջարկվի առնվազն 100 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 115 միլիոն եվրո), ինչը մտահոգում է հավակնորդ ակումբներին։

Բալեբան ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Պրեմիեր լիգայի հինգ հանդիպման՝ դեռ առանց գոլային արդյունքի։