Էնդրիկը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էնդրիկը հնարավորություն ունի շարունակել իր կարիերան Անգլիայի Պրեմիեր լիգայում: «Նյուքասլ Յունայթեդը» համարվում է բրազիլացու հավակնորդներից մեկը, ով Խաբի Ալոնսոյի ծրագրերում չէ:

E-Noticies-ի տվյալներով՝ 19-ամյա ֆուտբոլիստը կարող է հունվարին վարձակալությամբ միանալ «Կատաղծերին»: Շատ հավանական է, որ «Լոս Բլանկոսի» ղեկավարությունը կհամաձայնվի ձմռանը բաց թողնել հարձակվողին, եթե նրան չհաջողվի համոզել մարզչին: Էնդրիկը գարնանը վնասվածք է ստացել և այդ ժամանակվանից ի վեր խաղադաշտ չի դուրս եկել, չնայած Լա Լիգայի վերջին երկու խաղերի հայտացուցակում է ընդգրկվել:

Transfermarkt-ը «Պալմեյրասի» նախկին աստղի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո: