«Արսենալի» նորեկը՝ Միկել Արտետայի մասին

«Արսենալի» նորեկ Էբերեչի Էզեն կիսվել է Միկել Արտետայի հետ աշխատելու իր տպավորություններով։ «Արսենալը» 27-ամյա ֆուտբոլիստին ձեռք է բերել «Քրիսթալ Փելասից» օգոստոսին՝ գրեթե 70 միլիոն եվրոյի դիմաց։

«Ես նոր եմ ժամանել «Արսենալ», բայց արդեն զգում եմ, որ զարգանում եմ։ Արտետան ուշադրություն է դարձնում այն ​​մանրամասներին, որոնք դուք կարող է չնկատեք։ Երբեմն նա մարզումների ժամանակ տեսնում է այնպիսի բաներ, որոնց մասին ես երբեք չէի մտածել, բայց երբ ես կիրառում եմ նրա խորհուրդները, պարզ է դառնում, թե որքան կարևոր են դրանք։

Դուք միշտ ցանկանում եք աշխատել նման մարդկանց հետ. նրանք օգնում են ձեզ իրացնել ձեր ողջ ներուժը», – հարձակողական կիսապաշտպանի խոսքերն է մեջբերել Arsenal News-ը։

Էբերեչի Էզեն «Արսենալի» կազմում հինգ խաղում խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։