«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է պայմանագիրը երիտասարդ աստղի հետ

«Մանչեսթեր Սիթին» երկարաձգել է երիտասարդ կենտրոնական կիսապաշտպան Նիկո Օ’Ռայլիի պայմանագիրը։ Կիսապաշտպանը պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականի ամառը։

Տեղեկատվությունը հրապարակվել է անգլիական ակումբի կայքում։ Նիկո Օ’Ռայլին «Մանչեսթեր Սիթիի» երիտասարդական ակադեմիայի սան է և ավագ թիմում է 2024 թվականից։

20-ամյա կիսապաշտպանը Պեպ Գվարդիոլայի թիմի կազմում անցկացրել է 27 խաղ, խփել հինգ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։ «Մանչեսթեր Սիթին» ներկայումս Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է իններորդ տեղը՝ յոթ միավորով։