«Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է «Ինտեր Մայամիի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի՝ ֆուտբոլային կարիերան ավարտելու որոշումը։
«Սերխիոն ոչ միայն իմ լավ ընկերն է, այլև բացառիկ ֆուտբոլիստ։ Կարծում եմ՝ նա ճիշտ ժամանակին է ընդունել այս որոշումը՝ տեղ բացելով նոր սերնդի համար։ Նա այն եզակի խաղացողներից է, որոնց երբեմն նույնիսկ չես նկատում խաղադաշտում, բայց հենց որ չկա՝ հասկանում ես, թե որքան մեծ դեր ուներ թիմում։
Շնորհավորում եմ նրան ֆանտաստիկ կարիերայի համար։ Նա միշտ ճիշտ է ապրել, հոգ է տարել իր մասին, և դա հատկապես երիտասարդ տարիքում հեշտ չէ։ Գիտեմ, որ հիմա ուզում է մարզչական ուղին փորձել, և ես ամբողջ սրտով հաջողություն եմ մաղթում նրան այդ ճանապարհին», – ասել է Ֆաբրեգասը։