Fastex Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի բացման հանդիպմանում Երևանի «Ուրարտուն» Գյումրիում նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ։
Հանդիպման միակ գոլը 74-րդ րոպեին հեղինակեց բրազիլացի Բրունո Միշելը՝ ապահովելով Ռոբերտ Արզումանյանի թիմի կարևոր հաղթանակը։
Այս հաջողությունից հետո «Ուրարտուն» 16 միավորով միանձնյա զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ մեկ միավորով առաջ անցնելով մեկ խաղ պակաս անցկացրած «Ալաշկերտից»։ «Շիրակը» 5 միավորով շարունակում է մնալ 9-րդ տեղում։