«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է հարձակվող Բրայան Մբեումոյի մասին։
«Նա ամեն ինչ շատ կարևորում է։ Մբեումոն միշտ պատրաստ է օգնել՝ նա շատ է վազում, շատ է պրեսինգ անում։ Նա բոլորովին այլ սպառնալիք է, քան նախորդ մրցաշրջանում։ Ես շատ գոհ եմ նրանից։ Կարևոր էր այս լիգայից խաղացողի հետ պայմանագիր կնքել, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչ կարող է նա բերել։
Մենք բախտավոր ենք Բրայանի պես ֆուտբոլիստ ունենալու համար», – մամուլի ասուլիսում ասել է Ամորիմը։
Շաբաթ օրը «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի արտագնա խաղ կանցկացնի «Բրենտֆորդի» դեմ, այն թիմի, որտեղ Մբեումոն խաղացել է մինչև այս տարվա հուլիսի կեսերը։