Փարիզի «ՊՍԺ»-ի և Մարոկկոյի ազգային հավաքականի պաշտպան Աշրաֆ Հակիմին Canal+ հեռուստաալիքի «Clique» հաղորդման ընթացքում կազմել է իր պատկերացրած ամենազորեղ թիմը՝ ընդգրկելով ֆուտբոլի պատմության իր սիրելի խաղացողներին։
26-ամյա ֆուտբոլիստը իր խորհրդանշական կազմում ընդգրկել է ինքն իրեն, ինչպես նաև Զինեդին Զիդանին, Ռոնալդինյոյին, Լուկա Մոդրիչին, Անդրես Ինյեստային, Լիոնել Մեսսիին, Կրիշտիանու Ռոնալդուին և բրազիլացի Ռոնալդոյին։
Երբ հաղորդավարը հետաքրքրվել է, թե ինչու Կիլիան Մբապպեն տեղ չի գտել մեկնարկային կազմում, Հակիմին կատակով պատասխանել է․
«Նա այս պահին պահեստայինների նստարանին է։ Կիլիան բացառիկ խաղացող է, և վստահ եմ, որ երբ ստանա «Ոսկե գնդակը», կհայտնվի նաև իմ հիմնական կազմում»։
Հիշեցնենք, որ Հակիմին և Մբապեն երկար ժամանակ միասին են հանդես եկել ՊՍԺ-ում։ Ֆրանսիացի հարձակվողը 2024-ի ամռանը տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ», սակայն նրանց ընկերական հարաբերությունները պահպանվել են նաև դրանից հետո։