«Մանչեսթեր Յունայթեդը» առաջիկա Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում ստիպված կլինի խաղալ առանց Ամադ Դիալոյի։ Ինչպես հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը, ֆուտբոլիստը բաց կթողնի հանդիպումը ընտանիքում տեղի ունեցած ողբերգության պատճառով։
«Դիալոն այս անգամ թիմին չի միանա․ նրա ընտանիքում տեղի է ունեցել ծանր կորուստ։ Այժմ ամենակարևորը նրան անհրաժեշտ աջակցությունն ու ժամանակը տալն է», — ընդգծել է Ամորիմը մամուլի ասուլիսում։
Թիմի կազմում բացակա կլինի նաև պաշտպան Նուսաիր Մազրաուին, որը շարունակում է ապաքինվել վնասվածքից։