«Բարսելոնան» մի քանի շաբաթ ստիպված կլինի խաղալ առանց դարպասապահ Ժոան Գարսիայի և կիսապաշտպան Ռաֆինյայի․ երկու ֆուտբոլիստներն էլ վնասվածքներ են ստացել և չեն կարողանա մասնակցել հանդիպումներին առնվազն մինչև հոկտեմբերի միջազգային դադար։
Ռաֆինյան վնասել է աջ ոտքի ազդրոսկրը, և բժիշկների գնահատմամբ՝ նրա վերադարձը խաղադաշտ սպասվում է շուրջ երեք շաբաթ անց։
Ինչ վերաբերում է Գարսիային, նրա մոտ արձանագրվել է ձախ ծնկի միջային մենիսկի պատռվածք։ Դարպասապահը մոտ օրերս կանցնի արթրոսկոպիկ վիրահատություն բժիշկ Ժոան Կարլես Մոնլյոյի ղեկավարությամբ։ Վերականգնման ընթացքը կախված կլինի բուժման արդյունքներից և կարող է տևել 4-ից 6 շաբաթ։
Մինչ միջազգային դադարը կատալոնացիները Լա Լիգայում ուժերը կչափեն «Ռեալ Սոսյեդադի» և «Սևիլիայի» հետ, իսկ Չեմպիոնների լիգայում կխաղան ՊՍԺ-ի դեմ։