Ուեյն Ռունին խոստովանել է, որ առանց իր կնոջ վաղուց մահացած կլիներ

«Մանչեսթեր Յունայթեդի» պատմութկան լավագույն ռմբարկու Ուեյն Ռունին նախկին թիմակից Ռիո Ֆերդինանդի հետ պոդքաստում պատմել է երիտասարդ տարիներին իր թույլ տված սխալների մասին։

«Առաջ ես շատ սխալներ եմ թույլ տվել, բայց ժամանակի ընթացքում փոխվել եմ։ Որքան էլ սիրում էի ֆուտբոլը, սիրում էի նաև հաճույքները։

Հիշում եմ՝ խաղերից մեկ օր առաջ հարբում էի, բայց կարողանում էի արդյունավետ գործողություններ կատարել, իսկ խաղերից հետո կրկին գնում էի վայելեու գիշերային կյանքը։

Դա իմ ապրելակերպն էր դարձել, բայց կինս փոխեց ամեն ինչ։ Նրա շնորհիվ սկսեցի ալկոհոլ չօգտագործել և վերադառնալ իրականություն։ Եթե նա չօգներ ինձ, ես արդեն մեռած կլինեի»,- ասել է անգլիացին։

Ռունին ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2021 թվականին։