«Բարսելոնայի» առաջատարները վնասվածք են ստացել

«Բարսելոնայի» առաջատարներ Ռաֆինյան ու Ժոան Գարսիան վնասվածք ունեն և բաց կթողնեն ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 2-րդ տուրի հանդիպումը,

Այս մասին հայտնել է ինսայդեր Ժերար Ռոմերոն։

Դարպասապահ Գարսիան վնասվածք է ստացել մարզման ժամանակ, իսկ Ռաֆինյան՝ «Օվիեդոյի» դեմ խաղում։

Կատալոնական ակումբը դեռ մանրամասներ չի հայտնել ֆուտբոլիստների առողջական վիճակից։