Դիեգո Սիմեոնե. «Մեզ պետք է, որ նա երկար տարիներ մնա «Ատլետիկոյում»»

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհունակությամբ է գնահատել հարձակվող Խուլիան Ալվարեսի խաղը Լա Լիգայի 6-րդ տուրի «Ռայո Վալյեկանոյի» դեմ հաղթական հանդիպումից (3:2), որտեղ արգենտինացին ձևակերպեց հեթ-տրիկ։

«Ալվարեսը շատ լավն է, նա մեր լավագույն խաղացողն է։ Մենք պետք է հոգ տանենք նրա մասին և օգնենք նրան դառնալ ավելի լավը։ Մեզ պետք է, որ նա դեռ երկար տարիներ մնա «Ատլետիկոյում»։ Նա մեր խաղացողն է, ով ընդունակ է փոխել աշխարհը դեպի լավը», – ասել է Սիմեոնեն ESPN-ի հետ զրույցում։

25-ամյա Ալվարեսը 2025/26 մրցաշրջանի 6 խաղում խփել է 4 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։