«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը, որի տրանսֆերի համար անգլիական ակումբը 2025 թվականի ամռանը վճարեց 125 միլիոն եվրո, խոստովանել է, որ ակումբի գլխավոր մարզիչ Առնե Սլոտը խնդրում է իրեն չկենտրոնանալ տրանսֆերի բարձր արժեքի վրա։
«Մարզիչն ինձ ասաց, որ չճնշեմ ինձ՝ թիմում իմ տրանսֆերային արժեքով, քանի որ զգում եմ, որ թիմակիցներիցս յուրաքանչյուրը կարող է նույնքան արժեքավոր լինել, եթե խաղա մեկ այլ ակումբում», – Վիրտցի խոսքերն է մեջբերում Sky Germany-ն։
«Լիվերպուլի» կազմում յոթ խաղերում Վիրցը մինչ այժմ կատարել է ընդամենը մեկ գոլային փոխանցում: