Caught Offside-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» քննարկում է հունվարին «Մանչեսթեր Յունայթեդի» 20-ամյա կիսապաշտպան Կոբի Մայնուին վարձակալելու տարբերակը, որպես վնասվածք ստացած Գավիի ժամանակավոր փոխարինող։
Հիշեցնենք, որ «Կարմիր սատանաները» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում խոչընդոտել են իրենց ակադեմիայի սանին մեկ այլ ակումբ տեղափոխելը՝ կարծելով, որ կիսապաշտպանության պակաս ունեն։
Կոբի Մայնուն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է չորս հանդիպում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։
Կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։