«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կառաջարկի թիմի հարձակվողին

«Մանչեսթեր Սիթին» մոտ է բրազիլացի հարձակվող Սավինյոյի հետ նոր երկարաժամկետ պայմանագրի կնքմանը:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ պայմանագրի շուրջ բանակցությունները արդեն հասել են վերջնական փուլ:

«Մանչեսթեր Սիթին» նախկինում մերժել է «Թոթենհեմի» երկու առաջարկները ֆուտբոլիստի համար՝ հաստատելով հարձակվողին պահելու իրենց ծրագրերը:

21-ամյա Սավինյոյի պայմանագիրը, ով այս մրցաշրջանում յոթ խաղում խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում, ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը: