Դայո Ուպամեկանոն կարող է տեղափոխվել Անգլիա

«Լիվերպուլը» հետաքրքրություն է ցուցաբերում «Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոյի նկատմամբ, որի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ լրանում է 2026 թվականի ամռանը:

Bild-ի տվյալներով՝ անգլիական ակումբը քննարկում է 26-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:

Ֆուտբոլիստը այս մրցաշրջանում բոլոր ակումբային մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։