Քենան Յիլդիզը կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

«Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» 20-ամյա հարձակվող Քենան Յիլդիզին ձեռք բերելով։ Radio Radio-ի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը սկսել է նախնական բանակցություններ իտալական գրանդի հետ։

Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» պատրաստ է վճարել 60 միլիոն եվրո ֆուտբոլիստի համար և գործարքում ներառել թիմի հարձակվող Լեանդրո Տրոսարդին։

Յիլդիզը այս մրցաշրջանում մասնակցել է ինը խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով հինգ գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։