Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Ռաֆայել Լեաուն

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն վերադարձել է մարզումների, հայտնում է TMW-ն։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա պորտուգալացին պատրաստ կլինի սեպտեմբերի 28-ին «Նապոլիի» դեմ Ա Սերիայի 5-րդ տուրի խաղին։

2024/25 մրցաշրջանում Լեաուն խփել է 12 գոլ և կատարել 13 գոլային փոխանցում 50 խաղում՝ բոլոր մրցաշարերում։