Հանս-Դիտեր Ֆլիկը փոխարինող է գտել Ռոբերտ Լևանդովսկուն

Bild-ի փոխանցմամբ՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հետաքրքրված է «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Սերու Գիրասիի ծառայություններով։

Ըստ աղբյուրի՝ գերմանացի մասնագետը Սերու Գիրասիին դիտարկում է որպես Ռոբերտ Լևանդովսկու փոխարինող։ Տրանսֆերի արժեքը ըստ որոշ տեղեկությունների կազմում է 100 միլիոն եվրո։

Միևնույն ժամանակ, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է, որ «Բլաուգրանան» պայմանագիր կնքի ավելի փորձառու ֆուտբոլիստի հետ։

Այս մրցաշրջանում 29-ամյա գվինեացին բոլոր մրցաշարերում անցկացրել է վեց խաղ, խփել հինգ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։

Transfermarkt-ը հարձակվողին գնահատում է 45 միլիոն եվրո։