«Բարսելոնան» փնտրում է ֆուտբոլիստ, որը երկարաժամկետ հեռանկարում կփոխարինի Ռոբերտ Լևանդովսկուն հարձակման գծում: Գերմանական Bild-ի տվյալներով՝ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կցանկանար, որ «Բորուսիայի» Սերհու Գիրասիին միանար թիմին:
29-ամյա Գիրասիի տրանսֆերը «Բարսելոնային» կարող է արժենալ մոտ 100 միլիոն եվրո: Սակայն «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հատկապես չի հետաքրքրվում Գիրասիով:
Ակումբի նախագահը ցանկանում է, որ ավելի փորձառու խաղացող ղեկավարի հարձակումը: Ի դեպ, Սերհու Գիրասին անցյալ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն էր՝ Ռաֆինյայի հետ միասին (13-ական գոլ):