Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը մեկնաբանել է թիմի նորեկ՝ անգլիացի հարձակվող Ջոբ Բելինգեմի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ֆուտբոլիստը մրցաշրջանի մեկնարկում քիչ խաղաժամանակ է ստանում, ինչի հետևանքով կողմերի միջև որոշակի լարվածություն է առաջացել։
«Բոլորն էլ ուզում են միշտ խաղալ։ Բայց նոր ակումբ տեղափոխվելուց հետո պետք է մրցակցես մեկնարկային կազմում քո տեղի համար»,- ասել է Կովաչը՝ ըստ TalkSport-ի։
Հաղորդվում է, որ Բելինգեմը գտնվում է մեծ ճնշման ներքո, քանի որ հենց Դորտմունդում փայլուն ելույթներով հայտնի է դարձել նրա ավագ եղբայրը՝ «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։