«Արսենալում» որոշում են կայացրել Բուկայո Սակայի ապագայի վերաբերյալ

«Արսենալի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել հարձակվող Բուկայո Սակայի պայմանագիրը։ Դեյվիդ Օրնշտեյնը նախկինում հայտնել էր, որ «Արսենալը» համաձայնության է եկել պաշտպան Ուիլյամ Սալիբայի հետ նոր հնգամյա պայմանագրի շուրջ։

Այժմ, ըստ լրագրող Բեն Ջեյքոբսի, մայրաքաղաքային ակումբը նախատեսում է երկարաձգել նաև Սակայի պայմանագիրը։ Ըստ տեղեկությունների՝ «Արսենալն» արդեն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ։

Սական «Արսենալի» ֆուտբոլիստ է 2019 թվականից։ Այս մրցաշրջանում 24-ամյա թևային հարձակվողը բոլոր մրցաշարերում չորս խաղում խփել է մեկ գոլ։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսը։

Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 150 միլիոն եվրո։