Անգլիայի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին բացասաբար է արձագանքել «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արդյունքներին՝ ընդգծելով, որ մրցանակին առավել արժանի էր «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան։
«Սա կատակ է։ Ինչպե՞ս կարող է Ռաֆինյան լինել հինգերորդը, իսկ Վիտինյան՝ երրորդը։ Ռաֆինյան կարևոր պահերին առաջնորդել է իր թիմին կրքով ու սրտով։ Նա կախարդական երեկոներ է պարգևել։ Եթե դա չէ «Ոսկե գնդակ» նվաճելու արժանիքը, ապա այդ դեպքում ո՞րն է։
Ինձ համար՝ առաջին տեղում պետք է լիներ հենց Ռաֆինյան», — ասել է Ռունին, ում խոսքը փոխանցում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանի արդյունքներով «Ոսկե գնդակը» նվաճեց Ուսման Դեմբելեն («ՊՍԺ», Ֆրանսիա)։ Երկրորդ տեղը զբաղեցրեց «Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալը, իսկ երրորդը՝ պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։ Ռաֆինյան այս տարի հինգերորդն էր։