Ուսման Դեմբելեն խոսք է ուղել Գավիին

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Ուսման Դեմբելեն աջակցություն է հայտնել իր նախկին թիմակից Գավիին։ «Բարսելոնայի» կիսապաշտպանը լուրջ ծնկի վնասվածք է ստացել, որը վիրահատության կարիք է ունեցել։

21-ամյա իսպանացին բաց կթողնի մոտավորապես չորսից հինգ ամիս։

«Հուսով եմ՝ շուտով կապաքինվես, և մենք քեզ կրկին կտեսնենք խաղադաշտում։ Ուժ քեզ, եղբայր», – գրել է Դեմբելեն սոցիալական ցանցերում՝ դիմելով Գավիին։

28-ամյա ֆրանսիացին վերջերս նվաճել է «Ոսկե գնդակը»։ Նա խաղացել է «Բարսելոնայի» կազմում 2017-ից 2023 թվականներին, որից հետո տեղափոխվել է ՊՍԺ, որտեղ ներկայումս խաղում է։ Գավին այս մրցաշրջանում երկու անգամ խաղացել է «Բլաուգրանայի» կազմում։