Պեպ Գվարդիոլա․ «Նման ֆուտբոլիստները նվեր են մարզիչների համար»

«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովաբանել է կիսապաշտպան Նիկո Գոնսալեսին։ Չորեքշաբթի օրը իսպանացի ֆուտբոլիստը օգնեց «Սիթիին» Լիգայի գավաթի խաղարկությունում «Հադերսֆիլդ Թաունի» նկատմամբ 2-0 հաշվով հաղթանակ տանել՝ մեկնարկային կազմում խաղալով մինչև 83-րդ րոպեն։

«Նիկոն շատ սովորող խաղացող է, և նա դեռ շատ երիտասարդ է։ Նոր բաներ սովորելու պատրաստակամ խաղացողները իսկական նվեր են մարզչի համար։ Որոշ խաղացողներ այս առումով ավելի դժվար են», – ասաց Գվարդիոլան խաղից հետո տված հարցազրույցում։

Նիկո Գոնսալեսը «Պորտուից» միացավ «Մանչեսթեր Սիթիին» այս տարվա փետրվարին՝ 60 միլիոն եվրոյի դիմաց։ Գվարդիոլայի թիմը շաբաթ օրը Պրեմիեր լիգայում կխաղա «Բըրնլիի» դեմ։