«Լիվերպուլի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան կընդգրկվի ակումբի հայտացուցակում Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի համար։ Այս մասին հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մերսիսայդյան թիմը հնարավորություն է ստացել փոփոխություն կատարելու, քանի որ ակումբի պաշտպան Ջովանի Լեոնին ստացել է ծանր վնասվածք և դուրս է մնացել շարքից երկար ժամանակով։
Ինչպես տեղեկացնում է Liverpool Echo-ն, ՈՒԵՖԱ-ն փոխել է կանոնակարգը 2025/26 մրցաշրջանից առաջ․ այժմ ակումբները կարող են փոփոխություն կատարել հայտացուցակում մինչև խմբային փուլի 6-րդ տուրը, եթե թիմի որևէ ֆուտբոլիստ բացակայում է 60 օրից ավելի։
Այսպիսով, իտալացի հարձակվողը կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի մնացած հանդիպումներին և օգնել «Լիվերպուլին» պայքարում հաջորդ փուլի ուղեգրի համար։