Էրիկ Գարսիա․ «Վարկանիշային աղյուսակը չէր արտացոլում իրականությունը»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Էրիկ Գարսիան կիսվել է Ուսման Դեմբելեի «Ոսկե գնդակը» նվաճելու մասին իր կարծիքով։ ՊՍԺ-ի ֆրանսիացի թևային հարձակվողը մրցանակը ստացել է սեպտեմբերի 22-ին։ «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը զբաղեցրել է երկրորդ տեղը։

«Դեմբելեն հիանալի մրցաշրջան է անցկացրել և թիմի հետ բազմաթիվ գավաթներ է նվաճել։ Նա անցյալում խաղացել է մեզ հետ, ուստի ես ուրախ եմ նրա համար։ Իմ կարծիքով, վարկանիշային աղյուսակը չի արտացոլում իրականությունը։

Կարծում եմ, որ Պեդրին և Ռաֆինյան պետք է ավելի բարձր լինեն նման մրցաշրջանից հետո։ Յամալը, անկասկած, կարող էր առաջինը լինել», – Գարսիայի խոսքերն են հաղորդում իսպանական լրատվամիջոցները։

Ռաֆինյա Դիասը և Պեդրին, հիշեցնենք, վերջնական վարկանիշային աղյուսակում զբաղեցրել են համապատասխանաբար հինգերորդ և 11-րդ տեղերը