«Մանչեսթեր Սիթին» փնտրում է ֆուտբոլիստի, որը երկարաժամկետ հիմունքներով կփոխարինի Ռոդրիին կիսապաշտպանության գծում։
Ըստ Transfer News Live-ի՝ հղում անելով Fichajes-ին, «Քաղաքայինները» պատրաստում են 120 միլիոն եվրո վճարել ՊՍԺ-ի կիսապաշտպան Ժոաու Նևեշի համար։
Ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2024 թվականի ամռանից։ Պորտուգալացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 63 հանդիպում՝ խփելով 10 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում։