«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը պատասխանել է թիմի պաշտպան Ալեխանդրո Բալդեի վիճակի մասին հարցին։
«Չեմ կարծում, որ Բալդեն կվերադառնա հաջորդ խաղին, բայց հնարավոր է, որ նա վերադառնա կիրակի օրը։ Կտեսնենք, թե որքանով կբարելավվի նրա մարզավիճակը։ Մենք չենք ուզում նրան ռիսկի դիմել», – մամուլի ասուլիսում ասել է Ֆլիկը։
Այս մրցաշրջանում 21-ամյա Բալդեն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է երեք խաղ, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։