«Չելսին» կարող է պայմանագիր կնքել «Ռիվեր Փլեյթի» 18-ամյա հարձակվողի հետ, որով հետաքրքրված է «Բարսելոնան»

18-ամյա արգենտինացի հարձակվող Յան Զուբիաբրեն կարող է տեղափոխվել Լոնդոնի «Չելսի»։

Ըստ Sky Sport-ի՝ լոնդոնյան ակումբը նախատեսում է երիտասարդ ֆուտբոլիստին ձեռք բերելու մրցավազքում հաղթել իսպանական «Բարսելոնային»։

Ըստ աղբյուրի՝ «Ռիվեր Փլեյթը» չի շտապում բաժանվել Զուբիաբրից, ով կարող է խաղալ հարձակման գծի երեք դիրքերում։ Արգենտինացու պայմանագիրը ներկայիս ակումբի հետ լրանում է 2026 թվականի դեկտեմբերին, սակայն «Ռիվեր Փլեյթը» նախատեսում է նրան առաջարկել նոր պայմանագիր՝ 100 միլիոն եվրո հրաժարագնի կետով։

Իան Զուբիաբրեն «Ռիվեր Փլեյթի» հիմնական թիմում հանդես է գալիս 2024 թվականի փետրվարից։ Ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 խաղ, խփել մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։